14:28   29-06-2022
Ուկրաինայում ռուսական ռազմական օպերացիան կշարունակվի մինչև սահմանված նպատակների իրագործումը. Պոլյանսկի
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայում ռուսական ռազմական օպերացիան կշարունակվի, քանի դեռ չեն դադարել Դոնբասի գնդակոծությունները, և ուկրաինական տարածքից եկող սպառնալիքը չի վերացել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղկալ Դմիտրի Պոլյանսկին՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում, փոխանցում է TASS-ը:

«Քանի դեռ այդ նպատակները չեն իրագործվել, մեր օպերացիան կշարունակվի: Սպառազինության մատակարարումներով դուք (արևմտյան երկրները) միայն երկարացնում եք Կիևի հանցավոր ռեժիմի հոգեվարքը, որը պատրաստ է զոհաբերել իր բնակչությունը»,-նշել է Պոլյանսկին:

«Որքան շուտ դա հասկանաք, այնքան շուտ ուկրաինական ղեկավարությունը կնստի բանակցային սեղանի շուրջ՝ իրական դիրքորոշմամբ, այլ ոչ թե կարգախոսներով ու դիվային ցավերով»,-ասել է ՌԴ ներկայացուցիչը:

Loading...