14:33   29-06-2022
Բուլղարիայի վարչապետը հայտնել է 70 ռուս դիվանագետի՝ երկիրը լքելու մասին
Թողնել մեկնաբանություն

Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը  հայտարարել է, որ հուլիսի 3-ին 70 ռուս դիվանագետ կարտաքսվի  երկրից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացնում է բուլղարական ազգային հեռուստաընկերությունը:

Ավելի վաղ վարչապետը հայտնել էր այն ռուսների արտաքսման մասին, որոնք, ըստ նրա, աշխատել են հատուկ ծառայություններում և դիվանագիտական գործունեությունն օգտագործել են որպես քողարկող միջոց:

Ռուսաստանի ԱԳՆ-ն «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Մոսկվան կպատասխանի այդ քայլին:

Loading...