14:34   29-06-2022
Image Description
ՄԱԿ-ին առընթեր ՉԺՀ-ի մշտական ներկայացուցիչը նախազգուշացրել է Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակն ստեղծելու փորձերից
Թողնել մեկնաբանություն

Չինաստանը կտրականապես դեմ Է ՆԱՏՕ-ի ներքաշմանը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) գործերին, ինչպես նաեւ այնտեղ այդ դաշինքի նմանօրինակի ստեղծմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ին առընթեր ՉԺՀ-ի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը:

«Հարկավոր չԷ երեւակայական թշնամիներ փնտրել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ հարկավոր չԷ արհեստականորեն տարաձայնություններ ու հակասությոններ ստեղծել: Մենք վճռականորեն դեմ ենք հանդես գալիս ՆԱՏՕ-ին ԱԽՏ-ի գործերում ներքաշելուն եւ դեմ ենք տարածաշրջանում նմանօրինակ կազմակերություն ստեղծելուն»,-ասել Է Չժան Ցզյունը՝ հանդես գալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Նա նշել Է, որ Պեկինն «ուշադիր հետեւում Է ՆԱՏՕ-ի ռազմավարական շտկումներին եւ չափազանց անհանգստացած Է իր ռազմավարական հայեցակարգի մեջ շտկումներ մտցնելու դաշինքի պլաններից»:

«ՆԱՏՕ-ի ղեկավարները վերջին ժամանակներս մյուս պետությունների համար սպառնալիք են ներկայացնում: Բայց փաստն այն Է, որ ՆԱՏՕ-ն ինքն Է խնդիրներ ստեղծում աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Մենք կոչ են անում ՆԱՏՕ-ին՝ դասեր առնել եւ Ուկրաինայի ճգնաժամը որպես պատրվակ չօգտագործել համաշխարհային առճակատումը խորացնելու եւ նոր սառը պատերազմ հրահրելու համար»,-հայտարարել Է չինացի դիվանագետը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Loading...