14:36   29-06-2022
«Վրացական երազանքի» երեք պատգամավոր լքում է կուսակցությունը
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» երեք անդամներ՝ Սոզար Սուբարին, Միխեիլ Կղավելաշվիլին և Դիմիտրի Խունդաձեն լքում են կուսակցության շարքերը, հայտնում է aliq.ge-ն: Այդ մասին կուսակցության նիստից հետո կայացած ճեպազրույցում ասել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն։

Մդինարաձեի խոսքերով՝ պատգամավորների՝ իշխող կուսակցությունը լքելու պատճառն այն է, որ նրանք կարծում են՝ այսպես կոչված քաղաքական փաստերի և իրադարձությունների մասին ավելի շատ տեղեկատվություն պետք է տարածվի կուլիսներից:

Ըստ Մդինարաձեի՝ այս երեք պատգամավորները կարծում են, որ եթե գտնվեն «Վրացական երազանքի» հովանու ներքո, ապա չեն կարողանա հրապարակավ խոսել:

Loading...