18:14   29-06-2022
Շվեդիան և Թուրքիան ավելի սերտ երկխոսություն կսկսեն
Թողնել մեկնաբանություն

Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը  հայտարարել է, թե Շվեդիան և Թուրքիան ավելի սերտ երկխոսություն կսկսեն ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց թագավորությունից արտահանձնման շուրջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հուշագիրը պարունակում է ահաբեկչության դեմ պայքարի հստակ համատեղ հանձնառություն PKK-ի դեմ։ Այս ոլորտում մենք Թուրքիայի հետ պայմանավորվել ենք ամրապնդել մեր համագործակցությունը և ավելի սերտ երկխոսություն հաստատել, այդ թվում՝ արտահանձնման հարցերի շուրջ։ Իհարկե, դա կիրականացվի ազգային և միջազգային օրենսդրության շրջանակներում։ Այսօրվա համաձայնագրով Շվեդիան ընթանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հստակ ճանապարհով։ Ես ակնկալում եմ կառուցողական քննարկումներ Մադրիդի գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի շրջանակներում մեր ապագա համագործակցության և բոլոր դաշնակիցների անվտանգության գործում Շվեդիայի ներդրման վերաբերյալ»,- ասել է նա:

SVT-ին տված հարցազրույցում Անդերսոնը Թուրքիայի հետ համաձայնության հասնելու գործընթացը որակել է կառուցողական, սակայն չի պատասխանել այն հարցին, թե ով է արդյունքում մեծ զիջումներ արել։

Նա կարծում է, որ համաձայնագիրը Շվեդիայի համար շատ բան չի փոխի, սակայն ՆԱՏՕ-ին անդամակցելը նշանակում է նոր մոտեցում զենքի արտահանմանը։

Loading...