18:14   29-06-2022
Image Description
Բեռլինը չի հրաժարվի Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտից. Բերբոք
Թողնել մեկնաբանություն

Գերմանիան երբեք չի մտադրվել հրաժարվել Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԳԴՀ-ի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը հայտնել Է հունիսի 29-ին ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Բերբոքի խոսքով՝ այժմ եկել Է «դառը իրականությունը», որի դեպքում անհրաժեշտ Է, որպեսզի ՆԱՏՕ-ի երկրներն ի վիճակի լինեն «պաշտպանվել Ռուսաստանից»:

«Բայց մենք միշտ ընդգծել ենք, այդ թվում նաեւ որպես ԳԴՀ-ի կառավարություն, որ մենք չենք ցանկանում հրաժարվել Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտից»,-նշել Է քաղաքական գործիչը:

Ավելի վաղ Welt հրատարակությունը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, հաղորդել Է, որ Գերմանիան եւ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովում համառորեն պնդելու են Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտի պահպանումը, բայց այն չեն հիշատակելու այն հայտարարության մեջ, որը կընդունեն մադրիդյան հանդիպման արդյունքներով:

Ռուսաստանի Դաշնության եւ Հյուսիսատլանտյան համաձայնագրի կազմակերպության միջեւ փոխադարձ հարաբերությունների, համագործակցության եւ անվտանգության շուրջ հիմնարար ակտը քաղաքական վաստաթուղթ Է, որը գրանցում Է ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի պարտավորությունները նրանց միջեւ հիմնական ոլորտների, նորմերի ու մեխանիզմների բնագավառում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...