18:15   29-06-2022
Image Description
Ինդոնեզիայի նախագահը ժամանել է Կիեւ Զելենսկիի հետ բանակցությունների համար
Թողնել մեկնաբանություն

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հունիսի 29-ին ժամանել Է Կիեւ, որտեղ կհանդիպի Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելեսկիի հետ: «Նախագահ Վիդոդոն տիկնոջ հետ հատուկ գնացքով Լեհաստանից ժամանել Է Կիեւ»,- ասված Է Ինդոնեզիայի ղեկավարի վարչակազմի՝ տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պետության ղեկավարն օրվա երկրորդ կեսին կհանդնպի Զելենսկիի հետ: Բացի դրանից, նա տիկիոջ հետ կայցելի Իրպեն, ինչպես նաեւ մի շարք բժշկական հիմնարկություններ»,-նշված Է հաղորդագրության մեջ:

Վիդոդոն, որը դարձել Է ասիացի ղեկավարներից առաջինը, որը Կիեւ Է այցելել փետրվարից ի վեր, «Ուկրաինա Է տարել հումանիտար բեռ», հայտնել են վարչակազմում:

Ինչպես սպասվում Է, Ինդոնեզիայի նախագահը, որն այս տարի Քսանի խմբի նախագահն Է, Կիեւում կքննարկի հաշտության բանակցությունների վերսկսման հնարավորությունները, ինչպես նաեւ ուկրաինական հացահատիկի արտահանման համար միջանցքի բացման հեռանկարները:

Իր արտասահմանյան շրջագայության շրջանակներում Վիդոդոն նաեւ կայցելի Մոսկվա, որտեղ հունիսի 30-ին պլանավորված են նրա բանակցությունները ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


10:17   06-10-2022
Loading...