18:18   29-06-2022
Image Description
ՌԴ-ն մտադրվել Էր հասնել Եվրոպայի «ֆինլանդականացման», բայց կստանա «նատոյականացում». Բայդեն
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը ձգտում Էր հասնելու Եվրոպայի «ֆինլանդականացման», այսինքն՝ չեզոք կարգավիճակով երկրի ձեռքբերման՝ հարեւան պետության նկատմամբ լոյալ քաղաքականությամբ, բայց դրա փոխարեն կստանա «նատոյականացում»:

Հունիսի 29-ին այս պնդմամբ հանդես Է եկել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Մադրիդում դաշինքի գագաթնաժողովի հարթակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինձ հարցնում Էին (ՆԱՏՕ-ի հետ կապված իրադրության), Ֆինլանդիայի եւ Շվեդիայի մասին, երբ դրանց ղեկավարները ժամանել Էին Սպիտակ տուն: Ես հայտարարել եմ, որ (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինը Եվրոպայի ֆինլանդականացման հույս ուներ, բայց նա կստանա Եվրոպայի նատոյականացում: Նա դա չԷր ցանկանում, բայց հենց դա Է հարկավոր անել՝ Եվրոպայում անվտանգությունն ապահովելու համար:

Ես կարծում եմ, որ դա անհրաժեշտ Է»,- ասել Է Բայդենը: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահն արդեն խոսել Է «ֆինլանդականացման» մասին: Հունիսին Միացյալ Նահանգների ղեկավարը Ասոշիեյտեդ Պրես գործակալության հետ հարցազրույցի ընթացքում պնդել Է, որ Ռուսաստանն Ուկրաինայի հակամարտության միջոցով հույս ուներ ՆԱՏՕ-ի «ֆինլանդականացման», բայց արդյունքում հասավ Ֆինլանդիայի «նատոյականացման», այսինքն՝ Հելսինկիի ձգտմանը դաշինքի շարքեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...