18:20   29-06-2022
Վարդապետյանը, ընտրվելով ՀՀ գլխավոր դատախազ, հավատարիմ է մնալու օրենքի սահմանած առաքելությանը. Կոնջորյան
Թողնել մեկնաբանություն

ԱԺ արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խոսելով գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանի մասին, նշեց, որ նա ունի մասնագիտական բարձր որակներ, որոնք ծառայեցնելու է օրենքի գերակայությանը:

«Մենք այս առաջադրումը կատարել ենք հիմնավոր համոզմամբ և վստահությամբ տիկին Վարդապետյանի ինչպես մասնագիտական որակների ու պրոֆեսիոնալիզմի, այնպես էլ մարդկային արժեքների ու առաքինության հանդեպ: Այս քննարկումը ևս վերահաստատում է մեր այդ համոզմունքը:  

Ես միանշանակ ունեմ հավատամք, որ տիկին Վարդապետյանը, ընտրվելով ՀՀ գլխավոր դատախազ, իր լիազորությունների շրջանակում միանշանակ հավատարիմ է մնալու օրենքի սահմանած առաքելությանը»,- ասաց Կոնջորյանը:

Կոնջորյանը նաև նշեց, որ խորհրդարանը պատրաստ է Վարդապետյանի հետ արդյունավետ աշխատանքի և համագործակցության, երբ վերջինն ընտրվի գլխավոր դատախազ:

Loading...