18:25   29-06-2022
Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում
Թողնել մեկնաբանություն

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Աննա Վարդապետյանին ընտրեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդապետյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Քվեարկությունից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորների քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել:

Գլխավոր դատախազի ընտրության հարցի քննարկմանը, քվեարկությանը ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցել: 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնում է ԱԺ նիստում տրված երդմամբ, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին:

Loading...