11:18   30-06-2022
ՆԱՏՕ-ի ռազմավարական նոր հայեցակարգում Ռուսաստանն անվանվել է գլխավոր սպառնալիք
Թողնել մեկնաբանություն

ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները հավանություն են տվել դաշինքի նոր՝ մինչև 2030 թվականի ռազմավարական հայեցակարգին: Այդ փաստաթուղթը, ինչպես նաև Մադրիդում գագաթնաժղովի առաջին նիստի արդյունքներով հռչակագիրը հրապարակել է կազմակերպության կայքը:

«Մենք հավանություն ենք տվել ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգին: Այն նկարագրում է դաշնակիցների համար իրադրությունն անվտանգության ոլորտում, հաստատում մեր արժեքները»,-ասվում է հռչակագրում:
Ընդունված փաստաթղթում գլխավոր սպառնալիք է անվանվում Ռուսաստանը:

«Ռուսաստանը ներկայացնում է ամենագլխավոր և ուղիղ սպառնալիքը դաշնակիցների անվտանգության, եվրաատլանտյան գոտում խաղաղության և կայունության համար»,-ասվում է հայեցակարգում:

Ընդգծվում է, որ Բրյուսելում ցանկանում են պահպանել կապուղիները Մոսկվայի հետ՝ ռիսկերի նվազեցման համար, սակայն այևս չեն համարում նրան իրենց գործընկերը: Ինչպես նշվում է փաստաթղթում, ՆԱՏՕ-ն վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար, սակայն կշարունակի հստակ և պատասխանատու կերպով արձագանքել սպառնալիքներին:

Loading...