11:19   30-06-2022
Image Description
Բենինի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության նորանշանակ դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին (նստավայրը՝ ք․ Մոսկվա)՝ հավատարմագրերի կրկնօրինակը հանձնելու կապակցությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարարի տեղակալը շնորհավորեցլ է դեսպան Օկունլոլա-Բիաուին պաշտոնը ստանձնելու առիթով` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք պատասխանատու գործունեության մեջ՝ ի նպաստ Հայաստանի և Բենինի միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման։

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ձևավորման և ընդլայնման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Բենինի միջև միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում ձևավորված փոխգործակցության դրական փորձը։

11:01   30-09-2022
Loading...