11:20   30-06-2022
Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է պարենային անվտանգությունը
Թողնել մեկնաբանություն

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է պարենային անվտանգության խնդիրը՝Ուկրաինայում և Դոնբասում տիրող իրադրության ֆոնին և նշել պարենային ճգնաժամի սպառնալիքների նվազեցմանն ուղղված հետագա աշխատանքին ռուսական կողմի տրամադրվածությունը:

«Ընդգծվել է, որ ուկրաինական հացահատիկի արտահանմանը խոչընդոտում է Կիևի կողմից Սև ծովի ջրատարածքի ականապատումը: Բացի այդ, հաստատվել է Ռուսաստանի պատրաստակամությունը շարունակելու կատարել սննդամթերքի և պարարտանյութերի արտահանման իր պարտականությունները՝ չնայած այն բանին, որ դրանց իրագործումը զգալիորեն բարդացնում են արևմտյան պետությունների միակողմանի անօրինական պատժամիջոցները, գլոբալ արտադրական-իրացման շղթաների ճեղքվածքը՝ կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին: Լավրովը նշել է պատրաստակամությունը՝ պարենային ճգնաժամի սպառնալիքների նվազեցմանն ուղղված հետագա աշխատանքների հետ կապված, այդ թվում՝ ՄԱԿ-ի հետ համակարգմամբ»,-հավելել են ԱԳՆ-ում:

Loading...