Ադրբեջանի հատուկ ծառայությունները հաճախ ստանում են այն, ինչը լավագույն ցանկության դեպքում կարելի է գտնել անգամ համացանցում: Օրինակ՝ դիրքերից մեկի լուսանկարը: Իրականում փորձ է արվում լրտեսի հոգեբանություն ներարկելու, որպեսզի հետագայում այդ մարդկանց դրդեն ավելի լուրջ գործողությունների գնալ: Հաճախ նման քայլի գնացող մեր հայրենակիցը պաշտոնի բարձրացում է ակնկալում իրեն լրտեսության դրդողի միջոցով: Նույն ակնկալիքը իր գործակալից կարող են ունենալ նաև ադրբեջանական հատուկ ծառայությունները: Պնդումներին, թե թուրքերի անվան տակ մեր ԱԱԾ-ն է հանդես գալիս, այնքան էլ արժանահավատ չեն: Փող, վախի մթնոլորտ և այլն…. շարժառիթները տարբեր կարող են լինել:
«Մարդիկ, ում Ադրբեջանը «վերբովկա» է արել, ներկայացեք Նալբանդյան 104, դուք կարող եք դառնալ հայրենիքի լավագույն զավակը».ասում է «ՈՄԱ»-ի հիմնադիր, «ՀՆԽ» հրամանատար Վովա Վարդանովը: