10:46   01-07-2022
Եվրաեռյակը կոչ է արել Իրանին պայմանավորվածություն ձեռք բերել միջուկային հարցով, քանի դեռ հնարավորություն կա
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են արել Իրանին պայմանավորվածություն ձեռք բերել Համատեղ գործողությունների համապարփակ պլանի աշխատանքի վերսկսման շուրջ, քանի դեռ դա հնարավոր է: Այս մասին ասվում է ՄԱԿ-ում երեք ներկայացուցիչների հայտարարության մեջ, փոխանցում է RIA Novosti-ն:

Նրանց խոսքով՝ Իրանը ձեռնարկում է աննախադեպ քայլեր՝ վերջին 3 տարում իր միջուկային ծրագրի զարգացման տեմպի արագացման համար, շարունակում է էսկալացիան:

«Մենք ցավում ենք, որ մինչ այժմ Իրանը հրաժարվում է օգտագործել դիվանագիտական այդ հնարավորությունը և շարունակում է իր միջուկային էսկալացիան»,-ասված է հայտարարության մեջ:

Երկրները հաստատում են, որ Իրանի գործողությունները հետագա խոչընդոտներ են ստեղծում միջուկային գործարքի շրջանակներում իր միջուկային պարտավորությունների լիարժեք կատարմանը վերադառնալու համար:

Եռյակը կոչ է արել Իրանին վերադառնալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ լիարժեք համագործակցության և անհապաղ օգտվել հնարավորությունից, կնքել գործարք, քանի դեռ դա հնարավոր է:

Loading...