10:48   01-07-2022
Ուկրաինան հուլիսի 1-ից վիզային ռեժիմ է սահմանել ռուսաստանցիների համար
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինան հուլիսի 1-ից վիզային ռեժիմ է սահմանում Ռուսաստանի քաղաքացիների համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Ռուսաստանցիները կարող են մուտքի համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպել Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Եկատերինբուրգի, Կալինինգրադի, Կազանի, Նովոսիբիրսկի, Դոնի Ռոստովի և Սամարայի VFS Global վիզաների կենտրոններում։

Միաժամանակ, Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ վիզայի առկայությունը երաշխիք չէ սահմանները հատելու համար, քանի որ վերջնական որոշումը կայացնում են սահմանապահները։

Հունիսի 17-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը հավանություն էր տվել հուլիսի 1-ից Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի ներդրմանը։ Մայիսի վերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աջակցել էր բնակչության՝ ռուսների համար վիզաներ սահմանելու միջնորդագրին՝ նշելով, որ ճիշտ է համարում ռազմական գործողությունների պայմաններում սահմանային հսկողության ուժեղացման գաղափարը։

 

Loading...