10:49   01-07-2022
Իսրայելը նոր վարչապետ ունի
Թողնել մեկնաբանություն

Իսրայելի նոր վարչապետ Յաիր Լապիդը պաշտոնապես ստանձնել է լիազորությունները։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով իսրայելական «Կան» ռադիոկայանին։

Մինչ այդ Լապիդը զբաղեցնում էր Իսրայելի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Նա գլխավորել է կառավարությունն այն բանից հետո, երբ Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը հրաժարվել է մասնակցել Կնեսետի (խորհրդարան) առաջիկա ընտրություններին։ Կոալիցիոն գործընկեր Լապիդի՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Բենեթը կմնա փոխվարչապետի պաշտոնում:

Լապիդը կղեկավարի կառավարությունը մինչև նախարարների նոր կաբինետի կազմի ձևավորումը, որը ծրագրվում է նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։

Հունիսին ավելի վաղ հաղորդվել էր, որ Նաֆթալի Բենեթը համաձայնության է եկել Յաիր Լապիդի հետ՝ լուծարելու խորհրդարանը։ Մինչև նոր ընտրությունների անցկացումը, գործող կոալիցիոն համաձայնագրի համաձայն, վարչապետի պարտականությունները ժամանակավորապես պետք է փոխանցվեն արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին:

Loading...