12:19   01-07-2022
Պենտագոնը համաձայն չէ Զելենսկու այն կարծիքին, թե պատերազմը կարող է ավարտվել մինչև տարեվերջ
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինան գրավելու նախնական ծրագիրը պահպանվում է, և Մոսկվան շարունակելու է հարձակումը։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:

Մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի հայտարարությունն այն մասին, որ պատերազմը կարող է ավարտվել մինչև 2022 թվականի վերջը, Քիրբին նշել է, որ չի կիսում Վոլոդիմիր Զելենսկու լավատեսությունը:

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության խոսնակը կարծիք է հայտնել, որ պատերազմը կարող է ավարտվել այսօր, եթե «Պուտինը ճիշտ քայլեր անի», բայց Կրեմլի ղեկավարը, ըստ Քիրբիի, բանակցելու մտադրություն չի ցուցադրում:

Նրա խոսքով՝ նման հանգամանքներում ԱՄՆ-ը կշարունակի օգնել Ուկրաինային և ամրապնդել նրա պաշտպանությունը:

Loading...