12:24   01-07-2022
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել
Թողնել մեկնաբանություն

29 ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը Թուրքիայի Մուղլա քաղաքի մերձակայքում գտնվող Կոյջեգիզ լճի տարածքում բախվել է բետոնախառնիչին: Այս մասին հայտնում է տեղական Haberler պորտալը։

Տուրիստական ​​ավտոբուսը բախվել է բետոնախառնիչին։ Հարվածի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է։ Վթարի ականատեսները շտապօգնություն են կանչել, իսկ մինչ բժիշկների ժամանումը, օգնել են ուղևորներին դուրս գալ ավտոբուսից, որը հարվածի հետևանքով բռնկվել է: Զոհեր չկան: Ուղևորները թեթև վնասվածքներ են ստացել:

Loading...