13:49   01-07-2022
Image Description
Հովակիմ Հովակիմյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու
Թողնել մեկնաբանություն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին: 

Հովակիմյանը նախագահականի իրավաբանական վարչության պետն է: Ազգային ժողովի կողմից ընտրվելու պարագայում նա կփոխարինի Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանին: Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերին:

Հիշեցնենք՝ դեկտեմբերին լրանում է նաև Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը:

Նշենք՝ Կառավարության որոշմամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում երեկ առաջադրվեց Սեդա Սաֆարյանի թեկնածությունը:

Loading...