13:53   01-07-2022
Դեսպան Աշոտ Հովակիմյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Սլովենիայում
Թողնել մեկնաբանություն

Պրահայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը աշխատանքային այցով գտնվում էր Սլովենիայում։ Պրահայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ՀՀ դեսպանին ընդունել են Սլովենիայի Խորհրդարանի Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը և Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Պրեդրագ Բակովիչը:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Սլովենիայի նոր խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի վերակազմավորման, երկկողմ և բազմակող հարթակներում խորհրդարանական կապերի ակտիվացման, երկկողմ փոխայցելությունների հնարավորությունները։

ՀՀ  դեսպանը մասնակցել է  Սլովենիայի Ազգային տոնի պետական տոնակատարությանը։


Loading...