13:58   01-07-2022
«Չինարենի կամուրջ» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի հաղթողները կմեկնեն Չինաստան
Թողնել մեկնաբանություն

Կայացել է «Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլի ամփոփիչ միջոցառումը:

ՀՀ-ում «Չինարենի կամուրջ» մրցույթն ամեն տարի կազմակերպվում է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ու Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի սերտ համագործակցությամբ:

Մրցույթի հայաստանյան փուլին այս տարի մասնակցել են ոչ միայն ուսանողներ և ավագ դասարանների դպրոցականներ, այլև առաջին անգամ տարրական դասարանների աշակերտներ: Ավելի քան 60 մասնակիցներից ընտրվել են 15-ը:

Մրցույթի ամփոփիչ փուլի միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ով մրցույթի մասնակիցներին մաղթել է հաջողություն և նոր հաղթանակներ:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանում ՉԺՀ դեսպանությանը նմանօրինակ կարևոր միջոցառում անցկացնելու համար` նախարարի տեղակալը շեշտել է հայ-չինական երկկողմ հարաբերությունների կարևորությունը:

Նշենք նաև, որ մրցույթի հաղթողները մեկնելու են Չինաստան՝ մասնակցելու եզրափակիչ փուլին։


Loading...