17:08   01-07-2022
Թուրքիա քրդերի արտահանձնման որոշումը հիմնվել է ազգային օրենսդրության վրա. Շվեդիայի արդարադատության նախարար
Թողնել մեկնաբանություն

Պաշտոնական Ստոկհոլմը հայտարարել է, որ ենթադրյալ քուրդ զինյալների ու հեղաշրջման կազմակերպման կասկածյալներին Թուրքիա արտահանձնելու վերաբերյալ ցանկացած որոշում «կկայացվի անկախ դատարանների» կողմից:

«Շվեդիայում օրենքները կիրառում են անկախ դատարանները: Շվեդիան չի արտահանձնում իր քաղաքացիներին, իսկ ոչ շվեդ քաղաքացիները կարող են արտահանձնվել այլ երկրների խնդրանքով, բայց միայն այն դեպքում, եթե դա համատեղելի է Շվեդիայի օրենսդրության և Եվրոպական կոնվենցիայի հետ»,- ասել է արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնը AFP-ի հարցմանն ի պատասխան:

Չորեքշաբթի Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Շվեդիան խոստացել է արտահանձնել 73 «ահաբեկչի», ինչի դիմաց Անկարան համաձայնել է աջակցել ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցությանը:

Էրդողանը Շվեդիայից և Ֆինլանդիայից նաև պահանջել է չեղարկել Անկարայի նկատմամբ զենքի էմբարգոն, որը սահմանվել է ի պատասխան 2019 թվականին Սիրիա Թուրքիայի ռազմական ներխուժմանը:

Էրդողանը նախազգուշացրել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետագա վարքագծով է պայմանավորված ՆԱՏՕ-ին անդամակցության նրանց դիմումների վավերացումը Թուրքիայի խորհրդարանում:

«Եթե նրանք կատարեն իրենց պարտավորությունները, մենք դրանք կուղարկենք խորհրդարան։ Եթե ​​ չկատարեն, դա բացառվում է»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Loading...