18:15   01-07-2022
Image Description
ԱԺ նախագահի հայտարարությունները ՍԴ դատավորի թեկնածուներ առաջադրելու մասին
Թողնել մեկնաբանություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություններ է տարածել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներ առաջադրելու մասին:

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով և 213-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը:

Loading...