18:16   01-07-2022
«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու ԱԺ որոշման մասին
Թողնել մեկնաբանություն

Համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ԱԺ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները:

Անդրադառնալով Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու ԱԺ այսօրվա որոշմանը՝ խմբակցությունները նշել են, որ վարչական պաշտոնները իրենց համար ինքնանպատակ չեն:

«Այս և դրան նախորդած վարքագիծը կայուն բռնապետության ցուցիչ է, ինչն աննախադեպ է, մյուս կողմից էլ՝ Հայաստանում ավելի է խորանում քաղաքական ճգնաժամը:

Միջազգային հանրությունը, չնայած պառլամենտարիզմի ակնհայտ նահանջին, համառորեն փորձում է չնկատել առկա իրավիճակը, մինչդեռ իշխանության այսպիսի վարքագծին պետք է հետևեր կտրուկ և անմիջական արձագանք»,- մասնավորապես ասվում է տարածված հայտարարությունում:

Loading...