19:28   01-07-2022
Image Description
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին՝ Աֆղանստանին վերադարձնել նրա ակտիվները
Թողնել մեկնաբանություն

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները պետք Է որքան կարելի Է արագ Աֆղանստանին վերադարձնի նրա ազգային ակտիվները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Սինհուա» չինական լրատվական գործակալությունը:

Չժաո Լիցզյանի խոսքով՝ ԱՄՆ-ը պատասխանատվություն Է կրում Աֆղանստանում երկար տարիներ տեւող պատերազմների ու հակամարտությունների, մարդկանց աղքատության, սովի ու տառապանքների համար: Նա նշել Է, որ ԱՄՆ-ի ներխուժման 20 տարվա ընթացքում Աֆղանստանում սպանվել Է ավելի քան 30 հազար խաղաղ բնակիչ, իսկ 11 միլիոնը դարձել են փախստականներ:

Այդ նույն ժամանակաշրջանում Միացյալ Նահանգների թողտվությամբ, աջակցությամբ եւ մասնակցությամբ Աֆղանստանում արտադրվել են թմրանյութեր եւ դրանց առեւտուր Է կատարվել: Չժաո Լիցզյանի խոսքով՝ խաշխաշի աճեցումն ու ափիոնի արտադրությունն այժմ շատ անգամ գերազանցում Է այն մակարդակը, որը գոյություն Է ունեցել ԱՄՆ-ի ներխուժումից առաջ:

«Էլ ավելի շատ վրդովմունք Է առաջացնում այն, որ Միացյալ Նահանգները, չհարցնելով Աֆղանստանի ժողովրդին, սառեցրել Է նրա 7 միլիարդ դոլարը, որը մարդկանց կյանք Է փրկում, ինչը Էլ ավելի Է վատթարացրել նրանց վիճակը»,-ասել Է Չժաո Լիցզյանը:

«Տարերային եւ տեխնածին աղետների դեմ հանդիման Միացյալ Նահանգները պետք Է անհապաղ դադարեցնեն ճնշել աֆղան ժողովրդին եւ որքան կարելի Է արագ նրան վերադարձնել Աֆղանստանի ազգային ակտիվները»,-ասել Է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...