19:38   01-07-2022
ՌԴ դեսպանը Բուլղարիային սպառնացել է փակել ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունը
Թողնել մեկնաբանություն

Սոֆիայում Ռուսաստանի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան հայտարարել է, որ Բուլղարիայի իշխանությունները չեն կատարել 70 ռուս դիվանագետներին երկիր վերադարձնելու իր պահանջը, ինչի կապակցությամբ ինքը պատրաստ է Մոսկվային ներկայացնել Բուլղարիայում Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունը փակելու հարցը։ Նրա խոսքը մեջբերում է BLITZ հրատարակությունը։

Միտրոֆանովան կարծում է, որ Սոֆիայի գործողությունների հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է վարչապետ Կիրիլ Պետկովի կառավարությունը։

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը, մեկնաբանելով 70 ռուսաստանցիների արտաքսման որոշումը, ասել է, որ չգիտի, թե ինչու է Սոֆիան գնացել այդ քայլին։ Երկրի կառավարությունն էլ ռուսներին մեղադրում է լրտեսության համար: Բուլղարիայի ԱԳՆ-ն մերժել է ՌԴ դեսպանատան նոտան, 70 ռուս դիվանագետներին և ռուսական դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատակիցներին հետ կանչելու որոշումը մնացել է ուժի մեջ։

Loading...