10:57   02-07-2022
Նորվեգիան Ուկրաինային 1 միլիարդ եվրո կհատկացնի
Թողնել մեկնաբանություն

«Նորվեգիան Ուկրաինային ֆինանսական օգնություն կհատկացնի մոտ 1 միլիարդ եվրոյի չափով»։ Այս մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստերեն նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ճեպազրույցում, փոխանցում է Ukrinform-ը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան կկարողանա օգնության փաթեթը ստանալ մինչև այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկզբին։

«Ես ժամանել եմ Կիև այսօր՝ պատերազմի սկսվելուց հինգ ամիս անց, որպեսզի հայտարարեմ Նորվեգիայի աջակցության մասին Ուկրաինային և նրա բնակչությանը: Մենք խոստանում ենք 1 միլիարդ եվրոյի չափով աջակցություն տրամադրել մինչև այս տարվա վերջ կամ 2023 թվականի սկիզբը»,-ասել է Ստերեն։

Loading...