12:18   02-07-2022
Բերձորի ճակատագիրը մնում է «Դիմադրություն» շարժման օրակարգում
Թողնել մեկնաբանություն

«Դիմադրություն» շարժումն այսօր կրկին հանրահավաք է անցկացրել Ֆրանսիայի հրապարակում: Շարժման մասնակիցները բարձրաձայնել են դատական համակարգի խնդիրների, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականի, խաղաղության օրակարգի, պաշտպանության համակարգի և անվտանգային մարտահրավերների մասին:

Շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը խոսել է Լաչինի միջանցքը շրջանցող նոր ճանապարհի մասին, նշել է, որ շարժման օրակարգում շարունակում են մնալ Արցախի հիմնախնդիրը, Բերձորի և հարակից բնակավայրերի ճակատագիրը: Շարժման անդամներն անդրադարձել են նաև ԱԺ այսօրվա որոշումներին, որոնց համաձայն՝ պաշտոններից ազատվել են ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը: Վերջիններս շեշտել են, որ այսպիսի քայլերը չեն կարող շեղել իրենց օրակարգից: Հանրահավաքն ավարտվել է քայլերթով՝ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով:

Loading...