12:21   02-07-2022
Հուրգադայում շնաձկան հարձակումից զբոսաշրջիկ է մահացել
Թողնել մեկնաբանություն

Եգիպտոսի՝ Կարմիր ծովի ափին գտնվող Հուրգադա հանգստավայրում շնաձուկը հարձակվել է կին զբոսաշրջիկ վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ավստրիացի զբոսաշրջիկը մահացել է ոտքերին և ձեռքերին ստացած վնասվածքներից:

Դեպքը տեղի է ունեցել Սահլ-Հաշիշ շրջանում: Դեպքի հետ կապված՝ 3 օրով արգելվել է լողալը, դայվինգը, սնորքլինգը և ձկնորսությունը տվյալ շրջանից Մակադի-Բեյ ծովախորշ ընկած հատվածում:

Loading...