12:23   02-07-2022
ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինայի համար 820 մլն դոլարի հավելյալ ռազմական օգնության փաթեթի մասին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ը հայտնել է Ուկրաինայի համար 820 մլն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթի հատկացման մասին: Այս մասին տեղեկացնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը:

Կմատակարարվեն նոր զենիթահրթիռային NASAMS համալիրներ և հակահրետանային ռադարներ: Պենտագոնը կտրամադրի նաև հավելյալ զինամթերք միջին հեռահարության HIMARS հրթիռային համակարգերի և 150 հազար արկ՝ հրետանու համար:

Սա 2021 թվականի օգոստոսից ի վեր ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային փոխանցված սպառազինության և տեխնիկայի 14-րդ փաթեթն է։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի իշխանության գալուց ի վեր Ուկրաինայի ընդհանուր ֆինանսավորումը կազմել է 7,6 մլրդ դոլար, ռուսական հատուկ գործողության մեկնարկից ի վեր՝ 6,9 մլրդ դոլար։

Loading...