13:00   02-07-2022
Image Description
Իլոն Մասկը պատմել է Հռոմի պապի հետ հանդիպման մասին
Թողնել մեկնաբանություն

Ամերիկացի հայտնի միլիարդատեր և էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Ինձ համար մեծ պատիվ էր երեկ հանդիպել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ»,- լուսանկարին կից գրել է միլիարդատերը։

Իտալական Repubblica թերթի փոխանցմամբ՝ Մասկի հետ հովվապետի հանդիպման մասին պաշտոնական տեղեկագրում չի հաղորդվել: Եղել է մասնավոր այց։ Գործարարը Վատիկանում 40 րոպե խոսել է Հռոմի պապի հետ:

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է մարդկության ապագան, անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական խնդիրներին:

Loading...