14:02   02-07-2022
Image Description
Հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված
Թողնել մեկնաբանություն

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված։

«Համար 2 տրոլեյբուսային երթուղու (երկարությունը՝ 1,1 կմ)՝ մինչև Հովիկ Հայրապետյանի անվան ձիարշավարան ուղեհատվածն ամբողջությամբ պատրաստ է. այն ներառում է Շիրակի փողոցի՝ Արտաշեսյանից մինչև «Կլայկ» առևտրի կենտրոնի հատվածը, և շուտով կհանձնվի շահագործման։

Նշեմ նաև, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է 15 նոր տրոլեյբուսների ձեռքբերման մրցույթ, որի հայտերի բացումը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 25-ին»,- գրել է նա։

Loading...