15:03   02-07-2022
Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19-ով վարակված 1112 մարդ
Թողնել մեկնաբանություն

Մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 3285 նոր դեպք, մահացել է 51 մարդ, հոսպիտալացվել՝ 1112-ը, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։

«Օրական հոսպիտալացումների թիվը կազմել է 1112 մարդ, նախորդ օրվա համեմատ նվազել է 3.1%-ով, հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել ՌԴ 35 մարզում, հոսպիտալացումների նվազում է գրանցվել 40 մարզում, 10 մարզում իրավիճակը մնացել է անփոփոխ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading...