ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն՝ հետևելու Արսեն Եղիազարյանի անվան հուշամրցաշարի ընթացքին: Նախարարին ուղեկցել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է շախմատիստներին և հաջողություն մաղթել՝ հուշամրցաշարը կարևորելով որպես երիտասարդ շախմատիստների փորձառության հնարավորություն:
Միջազգային վարպետի նորմայով այս մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ, որոնցից 4-ը՝ Վրաստանից և Իրանից:
Այցի շրջանակում նախարար Վահրամ Դումանյանը շրջել է նաև Շախմատի դպրոցի լսարաններում, ծանոթացել երեխաների մարզման պայմաններին և առկա խնդիրներին: