11:19   05-07-2022
Ռուսաստանցիներին խորհուրդ են տվել Ուզբեկստան մեկնելիս շրջանցել Կարակալպակստանը
Թողնել մեկնաբանություն

Ուզբեկստանում Ռուսաստանի դեսպանատունը նախազգուշացրել է ռուսաստանցիներին, որ այդ երկիր մեկնելիս հարկավոր է օգտվել Կարակալպակստանը շրջանցող երթուղիներից, որտեղ անկարգությունների պատճառով արտակարգ դրություն է մտցվել։ Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը։

Դեսպանատունը հիշեցրել է, որ արտակարգ դրության սահմանման կապակցությամբ Նուկուսի օդանավակայանի աշխատանքը սահմանափակվում է պարետային ժամի ընթացքում, և նախապես պլանավորված չվերթները կիրականացվեն ճշգրտված չվացուցակով։

Loading...