11:20   05-07-2022
Կրեմլը պարզաբանել է Թուրքիայում հացահատիկով ռուսական նավի կալանման մասին տեղեկությունը
Թողնել մեկնաբանություն

Կրեմլը տեղեկություն չունի Թուրքիայում հացահատիկով ռուսական նավի կալանման մասին։ Նման մեկնաբանություն է արել նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն առաջարկել է, որ այդ  հարցը կարելի է ուղղել տրանսպորտի նախարարությանը կամ ԱԳՆ-ին, քանի որ թուրքական կողմը պետք է տեղեկատվություն տրամադրի ՌԴ դեսպանատանն ու գլխավոր հյուպատոսությանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական մաքսայինը հաստատել է ռուսական բեռնատար նավի կալանումը, որը, իբր, տեղափոխել է ուկրաինական հացահատիկ։ Սակայն թուրքական Կարասու նավահանգստի մաքսատանը չի հաստատել կամ հերքել ռուսական նավի կալանավորման մասին տեղեկությունը։

Loading...