11:25   05-07-2022
Ռոգոզինը հայտարարել է Angara-A5 հրթիռի արձակման ամսաթիվը
Թողնել մեկնաբանություն

Roscosmos-ի գործադիր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը ասել է, որ Angara-A1.2 թեթև հրթիռի արձակումը տեղի կունենա այս տարի, իսկ ծանր Angara-A5 հրթիռի արձակումը կարող է տեղի ունենալ կամ  2022 ի վերջին կամ 2023 թվականի սկզբին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ ծանր հրթիռն արդեն արտադրվել է և գտնվում է Պլեսեցկի տիեզերակայանում։ Առաջիկայում նախատեսվում է նաեւ թեթեւը ուղարկել տիեզերակայան։

Ռոգոզինն ընդգծել է, որ նոր հրթիռի արտադրությունն ամբողջությամբ չի փոխանցվի Օմսկի «Պոլետ» արտադրող ընկերությանը, և դրա համար  չի փակվի Մոսկվայի Խրունիչևի կենտրոնի տարածքը: «Օմսկն արդեն աշխատում է ամբողջ հզորությամբ։  Ուստի մենք պահպանում ենք Մոսկվան»,- ասել է նա։

Loading...