11:32   05-07-2022
Image Description
Թարմացվել են «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող տեղեկատվական վահանակները
Թողնել մեկնաբանություն

Պատմամշակութային արգելոց-թանգարանների, հուշարձանների տարածքում գտնվող տեղեկատվական վահանակները ժամանակի ընթացքում եղանակային պայմաններից ելնելով վնասվում են, մաշվում:

Հաշվի առնելով այդ հանգամանքը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, ժամանակ առ ժամանակ կատարում է վահանակների թարմացման աշխատանքներ:

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում ՊՈԱԿ-ի աշխատակիցները տեղադրել են՝ նոր, քառալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն) տեղեկատվական վահանակներ:




Loading...