11:33   05-07-2022
Image Description
Ֆինլանդիան և Շվեդիան մեկ փուլով ավարտում են ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները
Թողնել մեկնաբանություն

Ֆինլանդիան և Շվեդիան հուլիսի 4-ին սկսել և ավարտել են ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները: Հուլիսի 5-ին կստորագրվի միանալու մասին արձանագրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով դաշինքի տարածած հայտարարությանը։

«Երկու երկրներն էլ պաշտոնապես հաստատել են ՆԱՏՕ-ին անդամակցությամբ ամրագրված քաղաքական, իրավական և ռազմական պարտավորությունները կատարելու իրենց ցանկությունն ու կարողությունը։ Բանակցությունների ավարտից հետո դաշնակիցները հուլիսի 5-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում պետք է ստորագրեն Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինք մտնելու մասին արձանագրությունները»,-ասված է հաղորդագրությունում։

Loading...