11:35   05-07-2022
Երևանի քաղաքապետը մասնակցել է Աբիջանում անցկացվող կլիմայի հարցերով գագաթնաժողովին
Թողնել մեկնաբանություն

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով Կոտ դ'Իվուարի Հանրապետության Աբիջան քաղաքում մասնակցել է կլիմայի հարցերով քաղաքապետերի գագաթնաժողովին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Միջոցառումն իր շուրջն է համախմբել ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 400 քաղաքից: Վերջին տարիների ընթացքում Երևանը զգալի քայլեր է ձեռնարկել կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և կլիմայի հարմարվողականության հատուկ միջոցառումների իրականացման ուղղությամբ:

Գագաթնաժողովի փակման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ է ունեցել Երևանի քաղաքապետը: Կարևորելով Երևանի մասնակցությունը նման մեծամասշտաբ միջոցառմանը՝ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ միջազգային հարթակներում փորձի փոխանակման հնարավորության համար:



Loading...