11:36   05-07-2022
Անահիտ Ավանեսյանը և Ջոն Գալագերը քննարկել են առողջապահական համակարգի վրա կլիմայի ազդեցության նվազեցմանն ուղղված ծրագրեր
Թողնել մեկնաբանություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին:
 
Քննարկվել են առողջապահական համակարգի վրա կլիմայի փոփոխության ազդեցությունների հետևանքների նվազեցմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները:
Հարթակի նպատակն է աջակցել երկրներին մարտահրավերներին դիմակայելու և կլիմայակայուն առողջապահական համակարգեր ստեղծելու հարցում:
 
Առողջապահության նախարարը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը սկսել է ակտիվ քայլեր ձեռնարկել ավելի դիմացկուն և ցածր ածխածնային տնտեսության անցնելու ուղղությամբ, և առողջապահության ոլորտը բացառություն չէ:
  
 
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ընդգծել է 2020 թվականի դեկտեմբերին Միացյալ Թագավորությունից ժամանած արագ արձագանքման թիմի փորձագետների առաքելությունը հանրապետության երեք հիվանդանոցում:

Loading...