12:05   05-07-2022
ԵՊԲՀ-ն տարածաշրջանի ամենալավ բժշկական հաստատություններից է․ Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար
Թողնել մեկնաբանություն

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմանը, որը Երևանում է Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, դեսպանատան, դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչներ հուլիսի 4-ին այցելեցին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ 

«Համալսարանը վերջին տարիներին միջազգային գործընթացներում գերազանցում է սպասելիքները։ Այսօր բժշկական բուհում 33 երկրից 2000 ուսանող է բժշկական կրթություն ստանում։ Նրանց մեծ մասը Հնդկաստանից է։ Յուրաքանչյուր ուսանող անհատականություն է և կարևոր է մեզ համար», - հարգարժան հյուրերին ողջունելով` ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Կիշան Դան Դեվալին փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցության համար։

Ռեկտորը շեշտեց, որ դեսպանի հետ համագործակցությունը եղել է սերտ, ուսանողներն էլ իրենց հերթին ինքնակազմակերպման բարձր մոտեցում են ցուցաբերել։

Արմեն Մուրադյանի գնահատմամբ` գործակցության հաջողված փորձը վկայում է այն մասին, որ բժշկությունը չունի սահմաններ, ազգություն և կրոնական դավանանք։ Բժշկական կրթության տրամադրման առանցքում է բարձր աստիճանի մարդասերների պատրաստումը:

Կարևորելով միջազգային փոխհարաբերությունները` բուհը հետամուտ է լինում շրջանավարտների կարիերայի հետագծի ուսումնասիրմանը։

Loading...