Ֆիլադելֆիայում ԱՄՆ անկախության օրվան նվիրված հրավառության ժամանակ անհայտ անձը կրակ է բացել՝ վիրավորելով երկու ոստիկանի։ Այս մասին հուլիսի 4-ին հայտնել է NBC հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը՝ վկայակոչելով ականատեսներին:
Տուժածները հոսպիտալացվել են, նրանց վիճակը կայուն է:
Նշվում է, որ հրաձգությունը սկսվել է արվեստի թանգարանի մոտ: Հազարավոր մարդիկ հետևել են համերգից հետո անցկացված հրավառությանը։
Ականատեսների վկայությամբ՝ կրակոցները հնչել են համերգի տարածքից դուրս, շատերը լսել են, թե ինչպես են ոստիկանները կոչ անում փախչել։
Մուտքագրեք ձեր էլ. Փոստի հասցեն և հրահանգներով էլ-նամակ կուղարկվի ձեզ: