12:06   05-07-2022
Պակիստանում ահաբեկչության հետևանքով 10 զինվորական է վիրավորվել
Թողնել մեկնաբանություն

Պակիստանի անվտանգության ուժերի առնվազն 10 զինվոր է վիրավորվել պայթյունի հետևանքով, որն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը Հյուսիսային Վազիրիստան շրջանում: Այս մասին հայտնում է Dawn թեթը՝ հղում անելով երկրի ՊՆ-ին:

Դեպքը տեղի է ունեցել Միրալի քաղաքում, որտեղ մահապարտը պայթուցիկ սարքը գործի է դրել հատուկ նշանաության ուժերի զինծառայողների ավտոշարասյան մոտ: Տուժածներից 3-ը կրիտիկական վիճակում հոսպիտալացվել են:
Պայթյունի վայրում իրականացվում է հակաահաբեկչական օպերացիա:

Նշվում է, որ Հյուսիսային և Հարավային Վազիրիստանում արմատական խմբավորումները ձգտում են հասնել այսպես կոչված Վազիրիստանի իսլամական պետության ստեղծման:

Loading...