12:47   05-07-2022
Ֆրանսիան COVID-19-ով վարակվածների աճի պատճառով կարող է սահմաններին սանիտարական կտրոններ կիրառել
Թողնել մեկնաբանություն

 Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը, կապված երկրում կորոնավիրուսի դեպքերի  աճի հետ, օրինագիծ է առաջարկել, որը թույլ է տալիս սահմաններին սանիտարական կտրոններ կիրառել։ Ազգային ժողովը այն կքննարկի հուլիսի 11-ին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի կառավարության խոսնակ Օլիվյե Վերանը:

Նա պարզաբանել է, որ օրինագիծը չի նախատեսում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի այլ միջոցներ։

Միևնույն ժամանակ, կորոնավիրուսային վարակի առկայության թեստերի արդյունքների և քաղաքացիների պատվաստումների մասին տեղեկություններով ֆայլերը կպահպանվեն մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը: 

Loading...