13:20   05-07-2022
Աշխարհում քովիդով վարակվածների թիվը գերազանցել է 550 միլիոնը
Թողնել մեկնաբանություն

Հուլիսի 4-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը, ըստ ամերիկյան Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների, հասել է 550 միլիոն 33 հազար 846-ի: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

Աշխարհում վիրուսի տարածման սկզբից մինչ օրս COVID-19-ի հետևանքով մահացել է 6 միլիոն 340 հազար 147 մարդ։

Ավելի քան 20 միլիոն վարակման դեպք ունեցող երկրները շարունակում են մնալ Միացյալ Նահանգները, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը:

Loading...