14:55   05-07-2022
Fly Arna-ն գործարկեց երկրորդ չվերթը Երեւան-Շարմ Էլ Շեյխ ուղղությամբ
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը գործարկեց երկրորդ ուղղությունը՝ Երեւան-Շարմ Էլ Շեյխ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ավիաընկերությունից: 

Fly Arna-ի երկրորդ ուղղության մեկնարկի կապակցությամբ տեղի ունեցած տոնական արարողությանը մասնակցեցին Fly Arna-ի թիմի անդամները, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները:

Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանն իր խոսքում նշեց. «Իսկապես ոգևորված ենք գործարկելու Fly Arna-ի երկրորդ չվերթը, որը մեր ուղեւորներին հնարավորություն է ընձեռելու այսուհետ ազգային ավիափոխադրողի միջոցով բացահայտել Եգիպտոսի մեկ այլ հիանալի քաղաք՝ Շարմ Էլ Շեյխը: Մոտիվացված լինելով Հայաստանի նոր ազգային ավիափոխադրողի ուղևորների ոգեւորությամբ եւ ուրախությամբ, պատրաստվում ենք շատ մոտ ապագայում հայտարարել բազմաթիվ նոր ուղղությունների մասին ևս»:

Loading...