18:42   05-07-2022
Image Description
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի անդամների հանդիպումը քաղաքացիական հասարակության և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թողնել մեկնաբանություն

Սահմանադրության տոնին ընդառաջ տեղի է ունեցել Խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի անդամների հանդիպումն Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ, հանդիպման ընթացքում քննարկվել են Սահմանադրական կարգի հիմունքները, կառավարման ձևը, օրենսդիր ու գործադիր իշխանությունների բաժանումը և հավասարակշռումը, մարդու իրավունքներին, դատական իշխանությանը, դատախազությանը և քննչական մարմիններին առնչվող սահմանադրական լուծումներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման սահմանադրական երաշխիքները:

Կարիքների գնահատման և վերհանման նպատակով վերջին ամիսներին նմանօրինակ ավելի քան 10 հանդիպումներ են տեղի ունեցել հանրության լայն շրջանակների հետ:

Քննարկումներ են կազմակերպվել բնապահպանության ոլորտի, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների, կրոնական կազմակերպությունների, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ, որոնք, բացի իրենց ոլորտներում առկա խնդիրներից, առաջարկներ են ներկայացրել նաև իրենց գործունեությանը և ուսումնասիրությունների ոլորտին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
Խորհրդի և հանձնաժողովի անդամները Երևանից դուրս, հանդիպումներ են ունեցել Շիրակի, Լոռու, Վայոց ձորի մարզերի բնակիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են մշակութային, կրթական, ինչպես նաև պետության կառավարման ձևին և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հիմնարար հարցեր:

Խորհրդի և Հանձնաժողովի անդամները շարունակելու են ակտիվ մասնակցություն ունենալ տարբեր կազմակերպությունների կողմից անցկացվող սահմանադրական բարեփոխումներին նվիրված միջոցառում-քննարկումներին:

Loading...