18:43   05-07-2022
Image Description
Ուկրաինայում գնահատել են երկրի ենթակառուցվածքներին հասցված վնասի չափը
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով երկրի ենթակառուցվածքներին հասցված վնասը հասնում է 95 միլիարդ դոլարի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հուլիսի 5-ին հայտարարել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը:

«Այժմ մեր բյուջեն գրեթե 100%-ով ուղղվում է ռազմական և սոցիալական նպաստների կարիքներին: Եվ ամեն ամիս մենք ունենում ենք 5 միլիարդ դոլարի դեֆիցիտ: Ենթակառուցվածքներին հասցված վնասն արդեն հասնում է 95 միլիարդ դոլարի», - ասել է Կուբրակովը։

Միաժամանակ նախարարը նշել է, որ վերջին երեք ամիսների ընթացքում սահմանային անցակետերում բացվել է 43 ժամանակավոր անցման կետ, վերականգնվել է 13 երկաթուղային կամուրջ և անցում, մաքրվել է ավելի քան հազար կիլոմետր ճանապարհ։

«Պետության և բիզնեսի ջանքերի շնորհիվ արդեն իսկ հնարավոր է դարձել Դանուբի նավահանգիստներում բեռնափոխադրումները մեծացնել շուրջ 4 անգամ: Մենք լոգիստիկա ենք կառուցում արևմտյան սահմաններին, և արդեն կարելի է խոսել բեռնափոխադրումների ավելացման մասին»,- ասել է նա։

Loading...